NOT SERIOUS
Փորձել եմ հնարավորինս ճշտգրիտ շարադրել իմ պատկերացումները էդ «լուրջ» ու «անլուրջ» կոչված հասկացությունների մասին: Դեռևս /that’s to say by the end of the letter I may have changed my opinion/, կարծում եմ լուրջը էն ա, որը սպասված արդյունքն ա տալիս: Չգիտեմ` ինչքանով ա համապատասխանում էս սահմանումը համամարդկային ստանդարտներին, բայց ինձ ինչ-որ դուր ա գալիս «անլուրջին» «անպտուղ» կոչելը: Երևի մարդիկ հենց էդ էլ նկատի են ունենում, երբ ասում են «լուրջ մարդ ա»: Ինչ ես կարծում «լուրջ» մարդը» հենց ինքը «winner»-ն ա / «?»-ս փչացել ա. Բզբզելու հավես չունեմ/:
Եվ ընդհանրապես «անլուրջը» լավ ա, թե` վատ?: Երևի թե «անլուրջը» էդքան ել լավ չի, ուղղակի նախ պետք ա պարզել` արդյոք էդ անլուրջ ա, թե ուղղակի տենց թվում ա: Օրինակ մարդիկ կան, որ կարծում են, թե ասսոցատիվ սկբունքով նոր լեզու ուսումնասիրելիս բառեր սովորելը անլջություն ա /երբեմն նաև ասում են «երեխայություն»/: Ասենք մտածում են` մարդ պիտի անլուրջ/երեխա լինի, որ թղթիկների վրա բառեր գրի ու կպցնի առարկաներին: Բայց դե արի ու տես, որ էդ անլուրջ մեթոդը բավականին լուրջ արդյունքներ ա տալիս: Հիմա էդ մարդիկ են անլուրջ, թե մեթոդիստները?: Դե էդ անլուրջ մարդկանց մեղադրել էլ չի կարելի. Ուղղակի իրանք որոշ բաներ չեն տեսնում ու տենց էլ ….պարզ ա:
Խնդիրը էն ա, որ էդ անլուրջ մարդիկ լուրջ բանասերներ են ու մեթոդիստների փոխարեն կարող են դասավանդել, ասենք, պարսից կամ էլ արաբերեն լեզուներ…..և այլն:
* * * * *
CHILDISH-NOT SERIOUS
Հետաքրքիր ա, որ երեխաները, որոնց էդքան շատ են սիրում, համարվում են, այնուամենայնիվ, անլուրջ էակներ: Դե էդ երևի նրանից ա, որ երեխաները անլուրջ բաներ ավելի շատ են անում /or it is believed so. I think that anyone despite his/her age may have not-serious behavior /:
Լավ, բա ինչն ա լուրջ?: Կարծում եմ, օրինակի համար, HSBC Bank-ը լուրջ ա: Իսկ ասենք Macintosh-ը կարող ա վատն ա?: :Ճ